|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մեկնարկել են փախստական երեխաներին իրենց շարքերում ներառելու աշխատանքները: Այս մասին հաղոդորում է The Independent-ը` հղում անելով ծայրահեղականությանը դիմակայություն ցուցաբերող Quilliam Foundation կազմակերպության զեկույցին:
Զեկույցում տրամադրված տվյալների համաձայն` դեռահասների հետ զրույցներում հավաքագրողները, որպես կանոն, շահարկում են ծանր պայմանները փախստականների ճամբարներում, և գումարներ ու սննդամթերք առաջարկում նրանց գրավելու համար:
Նշվում է, որ հավաքագրողներն ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում են Լիբանանում և Հորդանանում տեղակայված փախստականների ճամբարներում:
Զեկույցում ասվում է, որ ԻՊ գրոհայինները սերտ կապեր ունեն փախստականներին ապօրինի կերպով Եվրոպա տեղափոխող անձանց հետ, որոնց խմբավորումը վճարում է հավաքագրված երիտասարդներին տարբեր երկրներ տեղափոխելու համար: