|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանն այսօր խորհրդարանում առաջին անգամ ելույթ ունենալու ցանկություն հայտնեց: Նա ելույթ ունեցավ, սակայն` առանց խոսափողի, հետո` դուրս եկավ նիստերի դահլիճից:
Լրագրողները Սարգսյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ նա անձնագրեր է հավաքագրում: Պատգամավորն արձագանքեց «Սուտ է, սուտ»: Լրագրողների՝ նրա ելույթի հետ կապված հարցին, թե ինչո՞ւ որոշեց խախտել լռությունը և ելույթ ունեցավ, Սարգսյանը պատասխանեց. «Չեմ խախտել»:
Մյուս հարցերը մնացին անպատասխան:
Նշենք, որ, ըստ տարածվող լուրերի, Արտակ Սարգսյանը ՍԱՍ սուպերմարկետների ցանցի աշխատողներին գրանցում է իր ընտրատարածքում, որ ընտրություններին իր օգտին քվեարկեն: