|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը Բենուա Ամոնին առաջադրել է որպես նախագահական ընտրությունների թեկնածու:
DW.com-ի փոխանցմամբ` նրա պաշտոնական առաջադրման մասին հայտարարվել է փետրվարի 5-ին` Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության համագումարի ժամանակ: Հունվարի ավարտին երկրի կրթության նախկին նախարար Ամոնը հաղթող է ճանաչվել կուսակցական փրայմերիզում: Երկրի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը, որի աջակցում է ընտրողների ոչ մեծ տոկոսը, չի առաջադրվել նոր ժամկետով:
Ամոնը կողմ է մինչև 2022 թվականը բոլոր ֆրանսիացիների համար 750 եվրո բազային ծավալով հիմնական եկամուտ սահմանելու առաջարկին, որով նախատեսվում է այդ գումարը երկրի յուրաքանչյուր քաղաքացուն` առանց որևէ աշխատանք կատարելու անհրաժեշտության:
Երկրի ղեկավարի պաշտոնի համար Ամոնի հիմնական մրցակիցներն են «Հանրապետականներ» կուսակցությունը ներկայացնող նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցությունը ներկայացնող Մարին Լե Պենը:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում կանցկացվի ապրիլի 23-ին, երկրորդ փուլը` մայիսի 7-ին: