|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը հայտնվել է անելանելի վիճակում: Խափանվել է գյուղի ջրի պոմպակայանը և արդեն 20 օր գյուղը զրկված է ջուր ունենալու հնարավորությունից: Խնդրի մասին մեզ տեղեկացրեց «Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին. «Գյուղը արդեն 20 օր է ջուր չունի:
Գյուղացիները իրենց միջոցներով գնել են նոր պոմպ, բայց պարզվում է չեն կարող փոխել հին պոմպը, քանի որ այն գտնվում է մի տարածքում, որը ռուսական զինված ուժերի ենթակայության տակ է: Տարածքը հսկող զինվորականները ասել են, որ պետք է անցագիր ունենան, սակայն գյուղացիների համար անհասկանալի է, թե ումից պետք է անցագիր ստանան: Դիմել են ԱԱԾ՝ անցագիր ստանալու համար, սակայն մնացել են անպատասխան»,- ասաց Բորիս Մուրազին՝ ավելացնելով, որ հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչները կենդանիներին ջուր տալու, լվացք անելու հնարավորությունից զրկվել են:
«Խմելու ջուր գյուղացիները գնում են դույլերով, իսկ այս պոմպակայանի շնորհիվ կենցաղային այլ կարիքներ էին հոգում: Մարզի իշխանությունները, կարծում եմ, անգործության են մատնված: Խնդրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին իրենց ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը»,- ասաց Բ. Մուրազին:
Սինջար լրատվական կենտրոն