|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական և արաբական զորամիավորումները տեղեկացրել են Սիրիայի Ռաքքա քաղաքի ուղղությամբ նոր գրոհ սկսելու մասին, որտեղ վերահսկողություն են հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր կոալիցիայի հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենք մտադիր են գրավել Ռաքքայի արևելյան շրջանները, այդ թվում և կարևոր նշանակության ճանապարհները:
Գրոհը սկսվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբերին, և այս ընթացքում ընդդիմադիր ուժերին հաջողվել է դիրքեր գրավել քաղաքի հյուսիսում:
Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որի համաձայն Ռաքքայում դադարեցվել է ջրամատակարարումը: Ինչպես հայտնել են ականատեսները, քաղաքին ջուր մատակարարող գլխավոր ջրատար խողովակը վնասվել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիոն ռմբակոծությունների հետևանքով: