|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՄԱԿ-ում Իրաքի հատուկ դեսպանորդ Յան Կուբիշը լավատեսական կարծիք է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից երկիրն ամբողջովին մաքրելու հնարավորության շուրջ:
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն, նման կարծիք վերջինս հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժողովի ժամանակ` ընդգծելով, որ «ԻՊ-ի օրերը հաշված են»: Նա տեղեկացրել է նաև, որ իսլամիստները խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան են օգտագործում Իրաքում:
Կուբիշի խոսքով` Մոսուլի արևելյան շրջաններում իրաքյան ուժերի տարած հաղթանակը խոսում է զանգվածային մարտահրավերի մասին, որը կավարտվի Մոսուլի արևմտյան հին թաղամասի գրավումով:
ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն` մոտ 190 000 մարդ տեղահանվել են Մոսուլի արևելյան թաղամասերի վերագրավման գործողությունների ժամանակ, որոնցից 30 000-ն արդեն վերադարձել են իրենց տները: