|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Խորենացի փողոցի 15-րդ շենքի 4-րդ հարկից 23-ամյա տղա է ցած ընկել: Նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Yerkir.am-ից հիվանդանոցից տեղեկացրեցին, որ տղայի վիճակը ծանր է: «Նա վերակենդանացման բաժանմունքում է, ստացել է ողնաշարի, գանգուղեղային` միջին և ողնուղեղի վնասվածք»,- ասացին հիվանդանոցից:
Դեռևս հայտնի չէ` կատարվածն ինքնասպանության փո՞րձ է, թե՞ անզգուշություն: Կատարվում է հետաքննություն: