|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ամերիկյան ընկերություններին թույլատրել է համագործակցել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հետ: Այդ թույլտվությունն անհրաժեշտ էր մի շարք տեխնոլոգիական ապրանքներ ՌԴ արտահանելու համար:
Ինչպես տեղեկացնում է Meduza գործակալությունը` մեջբերելով ԱՄՆ ֆիննախարարության հայտարարությունը, ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք արգելում էին փոխհամագործակցությունը ՌԴ Անվտանգության ծառայության հետ, ամերիկյան իշխանությունները սահմանել էին 2016-ի դեկտեմբերին:
Ինչպես ավելի վաղ հաղորդում էին ռուսական ԶԼՄ-ները, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության դեմ սահմանված պատժամիջոցները բարդացնում էին Ռուսաստան էլեկտրոնիկայի մատակարարման գործընթացը, քանի որ տվյալ գերատեսչությունն է վերահսկում է գաղտնագրման բոլոր սարքավորումների ներկրումը: