|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանին զրկել դաշնային կառավարության ֆինանսական աջակցությունից՝ աջ պահպանողական ինտերնետային ռեսուրս համարվող Breitbart News-ի խմբագիր Միլո Յանոպոլուսի նախատեսվող ժամանման և ելույթի վերաբերյալ ուսանողների դժգոհության պատճառով առաջացած անկարգությունների առնչությամբ։ Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter սոցիալական ցանցի իր էջում, հայտնում է ТАСС-ը։
«Եթե Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանը հանդես է գալիս խոսքի ազատության դեմ և բռնություն է կիրառում անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք այլ տեսակետ ունեն, ապա, գուցե, արժե նրանց զրկե՞լ դաշնային ֆինանսավորումից», - գրել է Թրամփը Twitter-ում։
Չորեքշաբթի համալսարանի տարածքում տագնապ է հայտարարվել, ինչպես նաև տեղաշարժի ժամանակավոր արգելք է սահմանվել զանգվածային բողոքի ակցիաների և անկարգությունների առնչությամբ, որոնք կազմակերպել են ուսանողները։ Նրանք դժգոհ են, որ ուսումնական հաստատություն պետք է ժամաներ Յանոպոլուսը։
Այդ առնչությամբ համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Յանոպոլուսի դասախոսությունը՝ ընդառաջ գնալով ուսանողների պահանջին։ Նրանցից մոտ հարյուրը խնդրագիր է ստորագրել՝ կոչ անելով թույլ չտալ Breitbart News-ի աշխատակցին բուհ մտնել։
Այժմ, ինչպես հայտնում է Բերքլիի ոստիկանությունը Twitter-ի իր էջում, անկարգությունները դադարել են, համալսարանն աշխատում է նախկին ռեժիմով։