|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռք բերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Այն պայմանավորված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռք բերման, համակարգման, կադաստրային գրանցամատյանի ստեղծման և վարման, դրանց տրամադրման մատչելիությունն ապահովելու, ինչպես նաև հուշարձանների կադաստրի՝ Հայաստանի Հանրապետության կադաստրային միասնական համակարգ ներմուծման և ընդհանրական տեղեկատվության ապահովման անհրաժեշտությամբ:
Նախագծով` էապես կկանոնակարգվեն հուշարձանների պահպանության բնագավառին վերաբերող գույքային հարաբերությունները, նվազագույնի կհասցվեն թույլ տրվող իրավախախտումները, հնարավորություն կընձեռվի նոր մեթոդաբանությամբ իրականացնել հուշարձանների կադաստրային գնահատումը, կապահովվի հուշարձաններին վերաբերող տվյալների տրամադրման մատչելիությունը: