|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Կիևի վրա միջազգային ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Անկասկած, և՛ Մոսկվան, և՛ Փարիզը, և՛ Բեռլինը պետք է ուժգնացնեն իրենց ազդեցությունը Կիևի վրա, որպեսզի ստիպեն Կիևին իրականացնել այն կետերը, որոնք ամրագրված են համապատասխան փաստաթղթերում»,-ասել է Պեսկովը:
Ինչպես նաև, Պեսկովի խոսքով, դեռևս պայմանավորվածություն չկա Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով «նորմանդյան ֆորմատով» հանդիպում անցկացնելու շուրջ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանն ու ուժգնացմանը: