|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հեղինակությամբ լույս է տեսել240 էջից բաղկացած «Հայ եկեղեցին» (The armenian church) անգլալեզու գիրքը:
Արամ Առաջինը գրքի ներածականում գրել է, որ գրքի նպատակը հայ եկեղեցու անցյալը, ներկան, առաքելությունը օտարներին, արևմտյան երկրներում ապրող հայ երիտասարդությանը ներկայացնելն է: Կաթողիկոսարանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Հայրապետը փորձել է որոշ չափով հեռու մնալ ակադեմիական վերլուծություններից, փորձել է իր ոճով, մոտեցումով, վերլուծությամբ առավելագույնս հասկանալի ներկայացնել հայ եկեղեցուն վերաբերող հատկանշական երևույթներն ու դեպքերը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Արամ Առաջինը ոչ թե ներկայացրել է հայ եկեղեցու պատմությունը, այլ պատմական հենքի վրա հայ եկեղեցու կյանքի ու առաքելության յուրահատուկ երևույթները, եկեղեցու կատարած առանցքային դերը հայ ժողովրդի կյանքում: