|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հնէաբանները գտել են երկրագնդի բոլոր ողնաշարավորների նախնուն` 540 տարեկան միկրոսկոպիկ էակ, որը հիշեցնում է մեծ բերանով կաշվե տոպրակ: Գտածոն նկարագրվել է Nature ամսագրում:
Կենդանու տեսքը դաջվել էր բրնձահատիկի չափի քարացուկում, որը, ի թիվս 45 այլ քարացուկների, հետազոտման համար վերցրել էին Չինաստանի սարերի նստվածքային ապարներից: Կենդանին նման չէ ներկայումս նկարագրված ոչ մի տեսակի, նրան անվանել են Saccorhytus coronarius:
Ըստ գիտնականների` հավանորեն դա երկբերանավոր կենդանիների ամենահին նախնին է, որոնց մի բերանից` բլաստոպորից, սաղմնային զարգացման ընթացքում ձևավորվում է հետանցքը, իսկ բերանը հետագայում հայտնվում է մարմնի առաջնային հատվածում: Միաբերանների մոտ բլաստոպորից ձևավորվում է բերանը:
Հայտնաբերված էակը հետանցք չունի, սակայն կան պարզունակ խռիկներ, որոնք հետագայում, հավանորեն, առաջին ձկների մոտ դարձել են լիարժեք և ձևավորել բերանի խոռոչը: