|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուիգան»-ի դարպասը: Խաղից հետո հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խփել էր իր թիմի 3-րդ գոլը, նշել է, որ կարևորն իր թիմի հաղթանակն է:
«Արդյունքը լավ էր: Առաջին խաղակեսն այդքան էլ լավ չանցկացրինք, իսկ երկրորդում այլ խաղ ցուցադրեցինք: Կարևորն այն է, որ կարողացանք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ: Ես խաղադաշտում փորձում եմ ցույց տալ իմ բոլոր կարողություններն ու անում եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում BBC-ն: