|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մոտ երկու ամիս է անցել ԵՄ հատկացրած դրամաշնորհները յուրացնելու գործով երկու մեղադրյալների նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումից, բայց նրանք դեռեւս չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք՝ 2016թ. սկզբին ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը ՀՀ քննչական կոմիտեին էր հանձնել իրենց աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, ըստ որի՝ ԵՄ ծրագրով հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ արդյունքում յուրացվել է ավելի քան 65 միլիոն դրամ:
Այդ կապակցությամբ հարուցվեց քրեական գործ, եւ ինչպես տեղեկացրել էր ՔԿ-ն, 8 անձի առաջադրվել էր մեղադրանք, երկու անձի՝ «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հ/կ նախագահ Հրայր Գյոնջյանի եւ Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: