|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը, լքեց կուսակցությունը, ասաց. «ՀՀԿ-ում շատ կարկառուն ներկայացուցիչներ կան, և ամեն մեկն ինքն է ընտրում՝ որ ուղիով գնա»:
Խոսելով ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամին Էրեբունու թաղապետի պաշտոնից հեռանալու մասին, Մարգարյանը վստահեցրեց, որ վերջին ժամանակներս ինքը որևէ մեկին պաշտոնից չի հեռացրել, սեփական դիմումի համաձայն են դուրս գալիս, այդ թվում` և Էրեբունու նախկին թաղապետը:
ՀՀ քաղաքապետարանի կրթության ու վարչության պետ Գայանե Սողոմոնյանի մասին էլ ասաց, որ նա շարունակում է աշխատել և դեռ չի հեռացել իրենց թիմից: