|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում բացահայտվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության անվան տակ են հափշտակություններ կատարվել։ Դեռևս չպարզված անձը տարբեր վայրերում փակցված հայտարարություններից տեղեկացել է վաճառքի հանված բժշկական սարքավորման մասին և զանգահարելով այն վաճառողին՝ ներկայացել է ՀՀ ՊՆ շտաբի աշխատակից և ցանկություն է հայտնել գնել այն։ Ու երբ վաճառողը ապրանքն ուղարկել է, որպեսզի նույն վարորդի միջոցով գումարը ստանա, վարորդն ու գնորդը անհետացել են։ Չի բացառվում, որ կատարված հափշտակության հետևում էլի կանգնած են դատապարտյալներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։