|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ՀՀ նախկին վարչապետ, նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի այն փոխաբերությանը, որն ուղղված էր իրեն:
«Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում ասել էր. «Մայր գետերը առաջընթաց ենմ ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից, ու կարճ ժամանակում չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում, գնում են»: