|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է հայտնի երգչուհի Մադոննայի՝ Սպիտակ տունը պայթեցնելու մասին հայտարարությանը:
Dailymail-ի հաղորդմամբ՝ Թրամփը Մադոննային անվանել է «զզվելի» և, «երկրի խայտառակություն» որակելով, ասել. «Անկեղծ ասած՝ նա զզվելի է: Կարծում եմ՝ նա շատ վատ վիճակում է: Մտածել եմ նրա և ևս մի քանի հոգու մասին ու հանգել այն եզրակացությանը, որ նա խայտառակում է մեր երկիրը»:
Հիշեցնենք, որ Թրամփի երդման արարողության հաջորդ օրը կայացած Կանանց երթի ժամանակ Մադոննան հայտարարել էր, որ «սարսափելի կատաղության պատճառով պատրաստ է պայթեցնել Սպիտակ տունը»: