|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լոս Անջելեսում 110 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունից մազապուրզ եղած հայերից ևս մեկը`Ալեքսան Մարգարյանը:
Ինչպես հիշեցնում է Horizon Weekly-ն, 2014-ին վերջինս Ցեղասպանության մասին իր հուշերի մասին խոսել էր Կինոյի հայկական հիմնադրամին տված հարցազրույցում: Եվս մեկ հարցազրույց 2016-ի աշնանը նա տվել էր Լոյոլայի Իրավաբանական դպրոցի հայ ուսանողների միավորմանը:
Ալեքսան Մարգարյանը մահացել է հունվարի 15-ին, իսկ հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 24-ին:
Նա ծնվել է Կեսարիայում (ներկայում` Կայսերի) 1906-ին: Մարգարյանի ընտանիքի ողջ մնացած անդամները` մայրն ու տատիկը, 1920-ականերին տեղափոխվել են Բեյրութ: Ալեքսանը արհեստավարժ վարպետ է եղել և տարատեսակ իրեր է պատրաստել:
1980-ականներին ուստա Ալեքսանը տեղափոխվել է Լոս Անջելոս, որտեղ էլ ապրել է կյանքի մնացած տարիները: