|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հունվարի 26-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) նախագահության քարտուղար Անդրեյ Կլեմենտևսի և Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ։
Ինպես հայտնում են ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ և քննարկեցին Հայաստանում կայանալիք խորհդարանական ընտրություններից հետո օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված քայլերը:
Զրուցակիցները կարևորել են հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն առաջիկայում անցկացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ կատարվեց առաջիկայում երկկողմ այցերի կազմակերպմանը:
Դեսպան Մկրտչյանը Լատվիայի Սաեյմայի նախագահության քարտուղարին ներկայացրել է երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային մի շարք ուղղություններ, մասնավորպես՝ տնտեսության և մշակույթի բնագավառներում: