|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավոք, Մինսկի քաղաքային դատարանը մերժեց Ալեքսանդր Լապշինի բողոքը և ուժի մեջ թողեց դատախազի որոշումը: Մնաց մեկ ատյան՝ վերադաս դատարան, որին կարելի է բողոք ներկայացնել 10 օրյա ժամկետում:
Տեղեկացնում եմ, որ մեր լավագույն մասնագետների օգնությամբ կազմվում են ՄԱԿ-ին (Բելառուսի) և ՄԻԵԴ-ին (Ադրբեջանի մասով) ներկայացվող փաստաթղթերի փաթեթը»:
Հիշեցնենք, որ Արցախ այցելելու համար Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը կալանավորվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի հարցումով:
Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի պահանջը, իսկ Լապշինը բողոքարկել էր այն: