|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Արարատի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Վայքի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը փակ է սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով:
Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մ: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: