|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Մոսկվայում համագործակցության հուշագիր են ստորագրել, որը միտված է արդյունաբերության և առևտրի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցությանխորացմանը։
Այս հուշագրով կողմերը կաշխատեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրի ծավալների ավելացման և կառուցվածքի կատարելագործման, փոխադարձ առևտրում ավանդական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և նորարարական արտադրանքի մասնաբաժնի ավելացման և դիվերսիֆիկացիայի ուղղությամբ միջոցառումների մշակման ուղղությամբ։ Նախարարների ստորագրած փաստաթղթով կստեղծվի աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտների միջև համագործակցության ընդլայնման և խորացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով։
Նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի կողմից մեկ այլ փաստաթուղթ է ստորագրվել «Միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ. Ծրագրի» վերաբերյալ։ Այս ծրագրով նախատեսվում է.
Ստորագրված փաստաթղթով կողմերը պայմանավորվել են իրականցնել մի շարք այլ քայլեր, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իշխանության մարմինների միջոցով` համաձայն սահմանված Ծրագրի միջոցառումների պլանի։