|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տաջիկստանի ներքին գործերի նախարար Ռամազոն Ռահիմզոդան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գերատեսչության աշխատակիցներին հանձնարարել է ազատվել ավելորդ քաշից: «Երբ ոստիկանները սկում են գիրանալ, նրանց աշխատունակությունն ընկնում է:Մեր աշխատակիցները պետք է համապատասխանեն միջազգային նորմերին, որը սահմանում է տարիքի համեմատ քաշն ու հասակը»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է նա:
Հանձնարարականի կատարմանը կհետևի հատուկ ստեղծված հանձնաժողովը: Նախարարն անձամբ ակտիվորեն զբաղվում է սպորտով: Նախարարության անանուն աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ արդեն երկու ամիս նախարարության աշխատակիցները շաբաթը մեկ անգամ երեք կմ վազում են, լողում գերատեսչության լողավազանում:
«Առայժմ մեզ ոչ ոք հստակ չափանիշներ չի նշել, որոնց պետք է համապատասխանենք, սակայն աշխատակիցների 50 տոկոսն արդեն նիհարել է 5-10 կգ-ով»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ավելորդ քաշ ունեցողները կազատվեն աշխատանքից: