|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պարտադիր չէ, որ երկրում բոլորն ունենան բարձրագույն կրթություն, մի մասը պետք է ունենա արհեստ, դառնա լավ արհեստագործ. «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ: «Պետք է հասկանանք` չկա անհարգալից և ստորին աշխատանք, ցանկացած աշխատանք պատվաբեր է»,- նշեց Մկրտչյանը:
Իսկ ինչ վերաբերում է ուսման վարձավճարների` մատչելի դարձնելուն, ապա, ըստ նախաարի, եթե պետությունն իր վրա չի վերցնում այդ մեծ ծախսը, ապա պետք է կարողանա մատչելի դարձնել ուսումը` կրթաթոշակների, ուսանողական վարկերի միջոցով:
«Հաջորդ տարի մենք նախատեսում ենք ունենալ անվճար կրթության ևս մեկ համակարգ. անվճար համակարգի հիմքը պետք է սոցիալական լինի, պետությունը պետք է գումար ծախսի սոցիալապես անապահով շերտի համար, ոչ թե առաջնորդվի գնահատականներով»,- ասաց նախարարը: