|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատանքի չի հաճախում։
«Նրա «գործադուլի» պատճառը առաջիկա հավանական պաշտոնանկումն է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին սպասվում է մեկ այլ մարզպետի պաշտոնանկություն ևս։ Առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Արարատի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է երկու անուն՝ բնապահպանության նախկին նախարար, դաշնակցական Արամայիս Գրիգորյանի և Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի անունները»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։