|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է թոշակառուներին եւ ստեղծագործող մարդկանդ տեղափոխվել բանկվելու հյուսիս, հողորդում է կուսակցության կայքէջում։
«Մուրմանսկում, Մագադանում, այլ քաղաքներում եւ բնակավարերում բնակարանները դատարկ են։ Ո՞վ է խանգարում վատ պայմաններում ապրող թոշակառուներին տեղափոխվել, իր համար ի՞նչ տարբերություն։ Կարեւորը՝ առանձին բնակարանն ու խանութներն են, իսկ այդ ամենը հյուսիսում կա», – հայտարարել է Պետդումայի պատգամավորը։
ՌԼԴԿ–ի առաջնորդի խոսքով, Նախաձեռնությունը պետք է իրականացվի կամավոր հիմունքներով, դրան կարող են միանալ նաեւ ստեղծագործող մարդիկ, որոնք կարող են նաեւ աշխատել հեռակա կարգով։