|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Թիվ 14 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված` ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանը հստակ որոշել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ 67-ամյա պատգամավորը 1997-2012թթ. եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:
Վրեժ Մարկոսյանը պատրաստվում է զբաղվել բիզնեսով, հոգնել է քաղաքականությունից,և առաջիկա ընտրություններին էլ հետևելու է ոչ շատ ակտիվ ձևով, պատրաստվում է իր տեղը զիջել ավելի երիտասարդ ու խելացի մարդկանց:
«Խորհուրդ կտամ ապագա պատգամավորներին` լինել հայրենասեր, օրենքներ ընդունելիս էլ` ավելի խելամիտ»,- ասաց պատգամավորը: