|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իտալիայի Աբրուցո նահանգի լեռնային շրջանում ձնահոսքի տակ հայտնված հյուրանոցում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ինչպես հայտնում է իտալական «ԱՆՍԱ» գործակալությունը` վկայակոչելով տեղի քաղաքապետին, 23 մարդ դեռևս անհետ կորած է համարվում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ անհետ կորածների թիվը դեռ պետք է ճշտվի, քանի որ աղետի ժամանակ հյուրանոցում գտնվող բնակիչների և աշխատակիցների հստակ թիվը հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զեհերի թիվը հասել է 5-ի: Իսկ փրկվածների թիվը կազմում է 11: Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, շաբաթ առավոտյան ևս 4 մարդու են ողջ դուրս բերել փլատակների տակից:
Բնական աղետը տեղի ունեցել հունվարի 18-ի երեկոյան` ծածկելով ողջ 4 հարկանի հյուրանոցը: