|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Արցախի վերջնական կարգավիճակը որոշելն է: Այն պետք է ԼՂՀ-ի ժողովուրդը որոշի:
Այս մասին ապրիլյան պատերազմի մասնակից եւ արդեն զորացրված զինծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ հանդիպման տեսաձայնագրությունն այս պահին հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերությունով:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ որեւէ մեկը իրավունք չունի Արցախի ժողովրդին որեւէ բան պարտադրել: «Մենք չենք որոշելու իրենց փոխարեն, բայց մենք պետք է սատարենք, որ նրանց կամքը կատարվի»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը եւ վստահեցրել է, որ գալու է ժամանակը, երբ Ղարաբաղի հարցը լուծվելու է հենց այդ ճանապարհով: