|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախ այցելության համար Բելառուսում ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ստորագրել է «Ադրբեջանի նախագահին հասցեագրված ներողություն հայցող նամակը»: Այս մասին տեղեկանում ենք «Sputnik-Արմենիա»-ից:
Լապշինը նամակում ներողություն է խնդրել՝ ասելով, որ դրանք կատարվել են չիմացության պատճառով և ոչ դիտավորյալ: Նամակը Բաքվում դեսպանության միջոցով փոխանցվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին:
Հիշեցնենք, որ այսօր Լապշինի մայրը նույնպես նամակով դիմել էր Ալիևին` խնդրելով ներում շնորհել տղային: