|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վան նահանգի քաղաքապետարանն այդ շրջան մուտքի մոտ տեղադրել է ցուցանակ՝ քրդերեն, թուրքերեն, հայերեն և անգլերեն գրությամբ:
Ըստ Demokrathaber-ի՝ քաղաքապետարանում իշխանությունների կողմից նշանակված հսկիչ Աթըֆ Չիչեքչին հեռացնել է տվել ցուցանակի հայերեն գրառումը:
Կայքը նշում է, որ Վանա լճի ափին գտնվող Էդրեմիթ շրջանում հայերի զգալի հետքեր կան: Այդ շրջանում է գտնվում նաև հայ նկարիչ Արշիլ Գորկու անունով աղբյուր, որը կառուցվել է քրդամետ «Դեմոկրատական շրջաններ» կուսակցության կողմից:
Կայքը շեշտում է, որ հսկիչը ոչ մի պատճառ չի ներկայացրել հայերեն ցուցանակը հեռացնելու վերաբերյալ: