|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հինգշաբթի Փարիզում դանակով զինված տղամարդը մի քանի հարձակում է գործել մետրոյի ուղևորների վրա: Ոստիկանությունը որոնում է նրան. հայտնում է Le Parisien-ը:
Առաջին միջադեպը տեղի է ունեցել երեկոյան 21:15-ին, հանցագործը դանակով 3 անգամ հարվածել է մի տղամարդու, որին, ենթադրաբար, չի ճանաչել, ապա դուրս է թռչել վագոնից հաջորդ կայարանում: Տուժածին անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կես ժամ անց մետրոյի ողևորներից մեկը մետրոյի աշխատակիցներին հայտնել է, որ իր վրա հարձակում է կատարվել կայարաններից մեկում: Եվս մեկ ժամ անց 2 մարդ է հաղորդում տվել, որ դանակով հարձակվել են իրենց վրա:
Բոլոր դեպքերում հանցագործի նկարագրությունը համընկել է: