|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Անկարայի համալսարանի պրոֆեսոր Մեհմեթ Նեջաթի Քութլուն հայտարարել է, որ իրենց հաջողվել է խոչընդոտել Կոլումբիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ 2016թ. ամռանը Կոլումբիայի խորհրդարանի կողմից ընդունված` Ցեղասպանության մասին բանաձևը թուրքական կողմի ջանքերով չեղարկվել է:
Քութլուի խոսքով՝ Լատինական Ամերիկայում 2009թ. հիմնված թուրքական LAMER կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալել տարածաշրջանի երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով: Այդ նպատակով տարբեր երկրներում գիտաժողովներ կազմակերպող և Ցեղասպանությունը ժխտող հնարովի փաստարկներ տարածող թուրքական կենտրոնը մայիսին պատրաստվում է գիտաժողով կազմակերպել նաև Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, որտեղ շուրջ 60.000 հայ կա: Հիմնականում Թուրքիայից գաղթած այս հայերը Բրազիլիայում զբաղեցնում են բարձրաստիճան ու կարևոր պաշտոններ:
Նշենք, որ Լատինական Ամերիակայի երկրներից Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Բրազիլիան և Պարագվայը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: