|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel շախմատային գերմրցաշարում այսօր՝ հունվարի 20-ին, կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ով 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո երեկ հաղթել էր մրցաշարի առաջատար ուկրաինացի Պավել Էլյանովին, այսօր մրցելու է աշխարհի գործող չեմպիոն՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Արոնյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով: Պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 16:30-ին:
Հիշեցնենք, որ 5 տուրերից հետո Արոնյանը 3 միավորով 4-րդ տեղում է: