|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց ներդրումային ծրագրերի գույքագրման մասին: Նա հանձնարարեց գործադիրի ղեկավարներին, որ յուրաքանչյուրն իր ոլորտում իրականացնի ներդրումային ծրագրերի գույքագրում, կառավարության աշխատակազմ ներկայացնի այն ծրագրերը, որոնցում կանխատեսվում է ներդրումների իրականացում 2017-ին` հստակ նշելով ներդրումների կանխատեսվող ծավալը:
Վարչապետը մասնավորեցրեց, թե ինչի մասին է խոսքը, մասնավորապես` հաջորդ շաբաթվա ընթացքում բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը հստակ պետք է հաշվետվություն տան, թե 2017-ին իրենց ոլորտներում ինչ ներդրումներ են ակնկալում: Վարչապետը շեշտեց՝ ներդրումների աղբյուրները կարող են տարբեր լինել՝ վարկային, բյուջետային և այլն:
«Այդ կանխատեսումների հիման վրա կառավարությունը պետք է ամփոփի, թե ընդհանուր ինչ ներդրումային ծրագիր է ստանալու»,- ասաց Կարապետյանը՝ շեշտելով, որ հանձնարարականը վերաբերում է նաև կրթության և մշակույթի նախարարություններին: