|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին, ով մինչ այդ հանդիսանում էր «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը:
Սյունիքի մարզպետարանի կայքից հայտնում ենք, որ իր ելույթում Վահե Հակոբյանը վստահություն է հայտնել, որ Ռ.Սարգսյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն բժշկական կենտրոնի զարգացման գործին: Բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետ Հակոբյանին վստահության համար՝ նշելով, որ ծանոթ է բուժանձնակազմին: Նա ասել է, որ ջանք չեն խնայի կարճ ժամանակում բուժհաստատությունում առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար:
Ելույթ է ունեցել նաև Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը: Նա հրաժեշտ է տվել անձնակազմին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար: