|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Տեղեկացրել ենք, որ այսօր հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է զինծառայող` 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:
Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը հայտնեց, որ Անդրանիկը ընտանիքի փոքր տղան էր: «Ջրակնում /Ջեբրայիլ/ էր ծառայում: 5 ամիս էր մնացել, որ զորացրվեր: Անդրանիկն ունի երկու ավագ եղբայր: Ծնողները նեղության մեջ են ապրում»,- ասաց գյուղապետը:
Լուսանկարը` զինծառայողի ֆեյսբուքյան էջից