|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեկ Նիկոլսոնն ավարտում է մասնագիտական կարիերան: Այդ մասին, ըստ The Sun-ի, հայտնել է նրա ընկեր` դերասան Փիթեր Ֆոնդան. հայտնում է РИА Новости-ն:
«Կարծում եմ` նա փաստացի թոշակի է անցել: Չեմ ցանկանում նրա փոխարեն խոսել, բայց նա արդեն բավարար աշխատել է, նաև ֆինանսական առումով է իրեն ապահովել»,- ասել է Ֆոնդան` նշելով, որ Նիկոլսոնի որոշման կոնկրետ պատճառն իրեն հայտնի չէ:
Դերասանը հավելել է, որ Նիկոլսոնը հավանորեն կհամաձայնի նկարահանման հրապարակ դուրս գալ, եթե նրան հետաքրքիր, արտառոց դեր առաջարկեն:
79-ամյա Նիկոլսոնը վերջին անգամ էկրանին է հայտնվել 2010-ին «Ով գիտի...» կատակերգական մելոդրամում: Ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է 70 ֆիլմում, 12 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի, 3 անգամ ստացել է այն: