|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երեկ Թուրքիայում ընթացող լայնածավալ գործողությունների ընթացքում ձերբակալվել է Նոր տարվա գիշերը ահաբեկչություն իրականացրած՝ ծագումով ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիփովը:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այդ մասին ելույթում ասել է. «Հարձակումն իրականացնող և բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած ստոր ահաբեկիչը երեկ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է: Այժմ շարունակվում է նրա հարցաքննությունը: Այս հարցով շատ մանրամասներ կան, սակայն բավարարվենք այսքանով: Հավելյալ տեղեկություններ կտրվեն հետագայում»:
Նշենք, որ «Ռեյնա» գիշերային ակումբում հրաձգության հետևանքով մահացել էր 39 մարդ: