|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ում դեռատի բալետի պարուհին առաջ է բերել սոցցանցերի օգտատերերի հիացմունքը՝ ցույց տալով, որ բալետ պարել կարող են նաեւ ավելորդ քաշ ունեցողները:
15-ամյա Հոուելը Միլֆորդ քաղաքից Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հիանալի բալետային հնարքներ է կատարում: Աղջկա խոսքով՝ կարծատիպերը ստեղծված են դրանք կոտրելու համար:
«Կարեւոր չէ, թե որքան եմ ես կշռում: Միակ բանը, որը կարեւոր է, իմ կիրքն է դեպի պարը: Ես փորձում եմ նիհարել, քանի որ գիտեմ, որ դա կօգնի ինձ ավելի լավ պարել եւ ավելի առողջ լինել: Բայց նիհարելը դժվար է»,- մեջբերում է պարուհուն The Daily Mail-ը: