|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունվարի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաք, որի ընթացքում ամփոփվել են 2016 թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:
Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդգծել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում տարեցտարի ակնհայտորեն բարձրանում է զորամասային օղակում ներգրավված իրավաբանների ծառայության որակը: Ըստ այդմ՝ նոր ուսումնական տարվա ընթացքում անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը և անել ամենայն հնարավորը՝ նոր մարտահրավերներին ու զարգացումներին դիմագրավելու, առաջադրված խնդիրները պատշաճ կատարելու համար:
Հավաքի շրջանակում հաշվետվությունների, ինչպես նաև հարց ու պատասխանի միջոցով մատնանշվել են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվել են 2017 թ. անելիքները, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Երկօրյա հավաքի ավարտին զինված ուժերի անձնակազմի իրավական ուսուցման գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք զորամասերի սպա-իրավաբաններ խրախուսվել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հրամաններով: