|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կոլումբիայում սկսվել է խաղաղ համաձայնագրի իրականացումը, սակայն դրան խոչընդոտում են լուրջ խնդիրներ։ Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ-ում զեկուցել է այդ երկրում ՄԱԿ քաղաքական առաքելության ղեկավար Ժան Արնոն։
Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 28-ին կոնգրեսը ընդունել է համաներման մասին օրենք, որով ազատ է արձակվելու 4 հազար բանտարկյալ, խռովարարների պահանջին համապատասխան։
Ժան Անրոյի խոսքով, խաղաղ համաձայնագրի իրականացման առանցքային ասպեկտներից է զինյալների ինտեգրումը խաղաղ կյանքին, ինչը կարող է բավականին դժվար լինել։
Հիշեցնենք, որ Կոլումբիայի կառավարությունը ու Հեղափոխական զինված ուժերը կնքել են համաձայնագիր, որը պետք է վերջ տա ավելի քան կես դար տեւած հակամարտությանը, որը 250 հազար մարդու կյանք է խլել։ Համաձայնագրի իրականացումը վերահսկում է Կոլումբիայում ՄԱԿ առաքելությունը։