|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2015-ի փետրվարի 5-ն Ստամբուլի Շիշլի թաղամասում 85-ամյա պոլսահայ Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվող՝ ազգությամբ հայ կասկածյալներից 3-ի համար դատախազությունը պահանջել է ցմահ բանտարկություն և 24-ից 41 տարվա ազատազրկում:
Ըստ Ensonhaber61-ի՝ այդ գործով մյուս 9 կասկածյալների նկատմամբ արդարացման որոշում է կայացվել:
Պոլսահայ ոսկերչի տունը կողոպտած և 85-ամյա ծերունու մահվան պատճառ դարձած Արամ Հովհաննիսյանին, Արթուր Այվազյանին ու Սերգեյ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի հոդվածներով:
Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մեհմեթ Օրալը պահանջել է մեղադրանք առաջադրել նաև մնացած 9 կասկածյալներին: Նրա խոսքով՝ նրանց մեղսունակության վերաբերյալ ևս ապացույցներ կան:
Դատական հաջորդ նիստը տեղի է կունենա փետրվարի 8-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում կողոպուտի հետևանքով սպանվել էր հայտնի պոլսհայ ոսկերիչ հակոբ Դեմիրջին: Հանցագործները կապկպել էին Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, ինչի հետևանքով Հակոբ Դեմիրջին խեղդամահ էր եղել: Հանցագործները թալանել էին թանկարժեք իրերը և փախուստի դիմել: