|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ դանակահարություն է տեղի ունեցել Հրազդանում: Գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանահարել են 32-ամյա երիտասարդի:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ ժամը 01-ի սահմաներում Հրազդան ԲԿ-ից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած թափանցող վերք, աջ ամրակային շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված տղամարդ:
Մեր տեղեկություններով՝ երիտասարդին արդեն վիրահատել են:
Վարկածներից մեկի համաձայն՝ նախքան դանակահարությունը երիտասարդները վիճաբանել են նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ:
Քննություն է տարվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: