|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ աշխատանքից ազատվելն իր որոշումն է եղել, անգամ խորհրդակցել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:
«13 տարի էր արդեն, որ աշխատում էի որպես վարչության պետ: 5 նախարար եմ փոխել, սակայն վերջին տարիներին իմ մտքում միշտ դպրոցն էր, շատ էի ուզում վերադառնալ դպրոց: Հիմա նշանակվել եմ համար 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև տեղում մրցույթ կանցկացվի: Դպրոցը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում: Դժվար կացության մեջ ապրող երեխաների դպրոց է, և ինձ համար շատ հետաքրքիր է լինելու նրանց հետ աշխատել»,- ասաց Հովհաննիսյանը:
Նշենք նաև, որ Հովհաննիսյանը ԿԳ նախարարի խորհրդականն է և, ըստ նրա, շարունակելու է աշխատանքը նախարարության հետ: «Ներառականության հետ կապված մի շարք անելիքներ ունենք, և մենք միասին ենք անցնելու այդ ճանապարհը»,- հայտնեց նա:
ԿԳՆ հանրակրթության վարչության ժամանակավոր պաշտոնակատար է նույն վարչության տեղակալ Նոնա Սահակյանը: