|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունվարի 10-ին, ժամը 03.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «MAN» մակնիշի 348 OF 61 պ/հ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք:
Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ համատեղ դադրեցրել են գազի արտահոսքը: