|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիք Գյոքչեքը, անվտանգության նկատառումներից ելնելով, մեկ ամսով արգելել է քաղաքում անցկացնել ցանկացած տեսակի հանրահավաքներ, ցույցեր և երթեր, հաղորդում է Al Jazeera-ն։
«Քաղաքապետին ներկայացված հետախուզության տեղեկությունների համաձայն՝ քաղաքում գործում է ահաբեկչական կազմակերպություն, որն ահաբեկչական գործողություններ է նախապատրաստում մարդկանց զանգվածային հավաքույթների վայրերում։ Մասնավորապես, տեղեկություն կա այն մասին, որ նրանք մտադիր են ահաբեկչական ակտ իրականացնել երթի ժամանակ», - ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։
Նշվում է, որ արգելքը մտցվել է մարդկանց կյանքի ու սեփականության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև՝ հասարակական կարգն ու խաղաղությունը պահպանելու համար։
Կանոնակարգի խախտումը հանգեցնում է իրավական և վարչական միջոցների միջոցառումների կազմակերպիչների և մասնակիցների հանդեպ։