|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 14.19-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ջրվեժ տանող ճանապարհին, Grand Cherokee մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցի փողոցում արգելափակվել են Grand Cherokee մակնիշի 34 DS 102 պ/հ (վարորդ Լ.Պ.), Mitsubishi Montero մակնիշի 99 OS 202 պ/հ (վարորդ Ա. Մ.) և Grand Cherokee մակնիշի 88 SU 883 պ/հ (վարորդ Ա.Ա.) ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (7 ուղևոր):
Հունվարի 5-ին՝ ժամը 08.03-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Range Rover մակնիշի 47 DD 044 պ/հ (վարորդ Գ. Խ.) ավտոմեքենան: